5 երեխաների մայրը դարձյալ զրկվեց օրվա աշխատավարձից՝ դատարան ներկայանալու պատճառով

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Հինգ երեխաների մայր Ե․Ա․-ն այսօր դարձյալ ստիպված էր չներկայանալ աշխատանքի և զրկվել օրվա աշխատավարձից, որպեսզի մասնակցի իր դեմ տեղի ունեցած բռնության գործով դատական նիստին։ Դատական նիստը, սակայն, չկայացավ։ Կնոջն այդ մասին իրազեկեցին միայն նիստի նշանակված ժամից րոպեներ առաջ, երբ նա ներկայացել էր դատարան։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի քարտուղարը տուժողին հայտնեց, որ նիստի հետաձգման պատճառը մեղադրող դատախազի դիմումն է, որով նա տեղեկացրել է, որ վերապատրաստումների է մասնակցելու։ Կնոջը տեղում տվեցին ծանուցագիր հաջորդ դատական նիստի վերաբերյալ, որը նշանակվել է ավելի քան երկու ամիս անց՝ հունիսի 2-ին՝ ժամը 16։30-ին։

Ընտանեկան բռնության ենթարկված Ե․Ա․-ն խիստ վրդովվեց, որ իրեն նախապես չեն իրազեկել նիստի հետաձգման մասին։ «Արդեն որերորդ դեպքն է, ես զրկվում եմ իմ օրվա փողից, ինձ օրավարձով են վճարում, իմ էրեխեքը էսօր զրկվեցին հացից իրենց պատճառով»,- Factor.am-ին իր վրդովմունքը փոխանցեց տուժողը։ Նրա խոսքով՝ այսպիսի իրավիճակներ հաճախ են եղել, և ամեն անգամ ինքն անտեղի զրկվել է իր օրվա աշխատավարձից։ Ե․Ա․-ն իր երեխաների միակ խնամակալն ու կերակրողն է, իր մասնակցությունը հետաքննության և դատաքննության փուլերին ընտանիքի համար ֆինանսական զրկանքներով է ուղեկցվել։ «Ստացվում է, որ ես այդքան տուժել եմ, բռնությունների եմ ենթարկվել, հիմա էլ տուժում եմ, որ ուզում եմ արդարության հասնեմ»,- նշում է Ե․Ա․-ն։

Նրա խոսքով՝ դատական նիստերը բազմիցս հետաձգվել են դատախազի բացակայության պատճառով։ «Դատավորն ու դատախազը տարիներով այսպես ձգձեցին գործը, բերին հասցրին նրան, որ վաղեմության ժամկետ լրանա ու լիքը հոդվածներ հանեն ամբաստանյալի վրայից»,- կարծում է Ե․Ա․-ն։ Factor.am-ը գրել էր, որ սույն գործով մեղադրյալ Ա․Ա․-ն մասամբ ազատվել է քրեական պատասխանատվությունից, քանի որ լրացել են նրան առաջադրված մեղադրանքում դրված մի քանի հոդվածների վաղեմության ժամկետները։

Նախկին զուգընկերուհուն բազմիցս բռնությունների ենթարկած Ա․Ա․-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը)՝ 2 դրվագ, 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը)՝ 2 դրվագ, 147-րդ հոդվածի առաջին մասով (մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը) և 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտը)՝ 2 դրվագ։ Բացի կողոպուտից՝ Ա․Ա․-ին մեղսագրվող արարքները համարվում են ոչ մեծ ծանրության հանցանք, ուստի դրանց վաղեմության ժամկետը հաշվվում է երկու տարի՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից։ Այս հիմքով նախորդ դատական նիստին դատավոր Արթուր Ադամյանը որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը Ա․Ա․-ի նկատմամբ՝ բոլոր հոդվածներով՝ բացառությամբ 176-րդ հոդվածի 1-ին մասի։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի