Նոր պատերազմ է նշանակում՝ ՀՀ-ն չբանակցի, գրողի ծոցն ուղարկի բոլորին․ մտնե՛լ խաղի մեջ՝ «Անցումային փուլի» գաղափարն առաջարկելով․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ․

-Պարո՛ն Պողոսյան, Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Ալիևը սա ասել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին Բաքվում ընդունելիս։ Հատկանշական է, որ Ալիևը սա ասում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի արած քննադատությունից մեկ-երկու օր անց «Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից»,- ասել էր Բլինքենը։ ԱՄՆ-ն ի՞նչ դեր է փորձում ստանձնել հիմա և  արդյո՞ք այսպիսով Բաքուն կգա կառուցողական դաշտ։

 

-Նախ ֆիքսենք, որ կան բանակցությունների երկու հարթակներ՝ Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն և Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան։ ԱՄՆ-ն անուղղակիորեն մասնակցում է Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն հարթակին՝ անուղղակիորեն։ Երկու հարթակներում էլ քննարկվում են նույն հարցերը և մեր արտաքին գործընկերների մոտ կա տեսակետ, որ ամեն դեպքում եկել է ժամանակը սկսելու երեք գործընթաց՝ վերջապես ձևավորել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը և սկսել նրա աշխատանքները, ակտիվացնել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող պրոցեսները և երրորդ գործընթացը՝ սկսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ուրջ բանակցություններ։

-Այս երեք գաղափարները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված, կոնսեսուսայի՞ն են Արևմուտքի և ՌԴ-ի միջև։

-Սրանք կոնսեսուսային են Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ես չեմ կիսում այն կարծիքը, որ 2022-ի փետրվարի 24-ից հետո Եվրամիությունը՝ որպես աշխարհաքաղաքական գործոն, ամբողջովին դադարել է գոյություն ունենալ, սակայն պարզ է, որ հիմա ԵՄ-ն ավելի նվազ աշխարհաքաղաքական ինքնուրույնություն ունի, այնպես որ՝ կարող ենք համարել կոլեկտիվ Արևմուտք։ Այնպես որ՝ այս հարցում,  այս երեք գործընթացները, կարծես թե՛ Ռուսաստանի, թե՛ կոլեկտիվ արևմուտքի դիրքորոշումները համընկնում են։ Կարելի է ֆիքսել, որ ԱՄՆ-ն նույնպես գտնում է, որ Հարավային Կովկասում երկարատև կայունության, խաղաղության և ինչպես իրենք են ասում՝ տարածաշրջանի բարեկեցության ապահովման համար այս երեք գործընթացները պետք է սկսվեն։ Ինչքանով ես եմ պատկերացնում, որոշակի տարբերություններ կան գործընթացի վերաբերյալ։ Եթե թե՛ Ռուսաստանը, թե՛ կոլեկտիվ արևմուտքը, կողմ են, որ հաղորդակցության, ապաշրջափակման գործընթացը հնարավորինս արագ և որոշակի կոնկրետ արդյունքների հանգեցնի, մասնավորապես՝ Սյունիքի մարզի տարածքով երկաթգծի վերագործարկման, որը ենթադրում է Ադրբեջան-Սյունիք-Նախիջևան երկաթգիծ, դրանից հետո կան տարբեր սցենարներ՝ ուր կարող է գնալ երկաթգիծը։ Միաժամանակ, կարծես թե կա համընկնում կոլեկտիվ արևմուտքի և ՌԴ-ի մոտ, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է սկսի աշխատել։ Այսինքն՝ բոլորն են հասկանում, որ կարճաժամկետ լուծումներ դժվար թե լինեն, և պետք է միջազգային իրավունքի, պատմաբանների, քարտեզագիրների հետ ճշտել, թե ինչ քարտեզներ են հիմք ընդունում։

-Եվ դելիմիտացիայի պրոցեսում կարծես և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ն մասնակցություն են ունենալու մինչ օրս խոսք է գնացել ՌԴ Գլխավոր շտաբում գտնվող քարտեզները օգտագործելու մտադրության, ու նաև՝ եվրոպացի փորձագետների ներգրավման հնարավորության մասին։ 

-Կա դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին պրակտիկա ԵԱՀԿ-ի շրջանակում, և որքան գիտեմ՝ ԵԱՀԿ-ն հատուկ ուղեցույց է հրապարակել սահմանազատման վերաբերյալ։ Եվ ցանկալի է, որ պրոցեսը գնա այդ ուղեցույցին համարժեք։ Այն, որ այս հանձնաժողովի աշխատանքները պետք է սկսվեն, կա ընկալում Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Խաղաղ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ  չկա տարակարծություն՝ այո, կողմերը պետք է սկսեն բանակցություններ, սակայն ինչքանով կարելի է դատել տարբեր մայրաքաղաքներից ստացվող ազդակներից, որ արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն գտնում են, որ հնարավորության սահմաններում պետք է հնարավորինս արագ հասնել բանակցությունների ավարտին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, տեսեք՝ ես հատուկ շեշտում եմ՝ «հնարավորության դեպքում»։ Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն չեն պահի ատրճանակը ՀՀ ղեկավարության ճակատին և չեն ասի՝ կամ քեզ գնդակահարում ենք, կամ ստորագրի։ Իհարկե՝ ոչ, դա չի լինի։ Սակայն ազդակներ են ուղղվում, որ իրենց համար ցանկալի է, որ ՀՀ-ն կարողանա գտնել ընդհանուր եզրեր Ադրբեջանի հետ հնարավորինս արագ։ Այդ ազդակները կարող են տարատեսակ աջակցություն ստանալ ներդրումների և ֆինանսական խոստումներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան