Երևանի քաղաքապետարանն իրազեկում է՝ «Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, ս.թ. փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները: Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝ – Արգիշտի 1, – Պարոնյան փողոց 40, – Տերյան փողոց 72, – Տերյան փողոց 44: Նախապես ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների …

