ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին Մադրիդում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 1995 թվականին Միջխորհրդարանական միությանը ՀՀ Ազգային ժողովի անդամակցությունից ի վեր ՀՀ խորհրդարանը մշտապես ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին՝ կարեւորելով Միջխորհրդարանական միության դավանած սկզբունքներն ու համամարդկային արժեքները: Այս մասին տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից։ Կողմերը քննարկել …