Երեկ Բելառուսում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից հետո՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ուկրաինան Ռուսաստանի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է Սումիից մարդասիրական միջանցքների բացումը։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի տեղեկացմամբ՝ այլ երթուղիներ չեն համաձայնեցվել։ Տարհանումը սկսվում է առավոտյան ժամը 10-ին։ Սա մարդասիրական միջանցք կազմակերպելու չորրորդ փորձն է։ Նախորդ երեքը խափանվել են և կողմերը միմյանց …

