Էներգոդարի քաղաքապետը, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը, հայտարարել է, որ ատոմակայանի տարածքում մարտերը դադարեցվել են։ Ատոմակայանում բռնկված հրդեհը մարվել է. մինչ այս ատոմակայանը մի քանի ժամ գնդակոծվել է։ Ուկրաինական ծառայությունների տվյալներով՝ հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել վարչական ուսումնական շենքի երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Առավոտյան Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության …

