Երևանի ավագանու այսօրվա նիստում ընդունվեց որոշում, ըստ որի նախատեսվում է 2022 թվականի բյուջեի եկամտային մասով ընթացիկ նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ավելացնել 22 մլն 330 հազար դրամով և այն ուղղել պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխման իրականացմանը։ Այս նույն նախագծով նաև առաջարկվում է Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի զարգացման ներդրումային …

