Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիրքորոշում է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Դիրքորոշումը 2022 թ․ փետրվարի 3-ին ուղարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին. տեղեկացնում են ՀՔԱՎ-ից: Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է կամավոր ատեստավորման ինստիտուտը։ Նախագծի …

