Թուրքիայի Ստամբուլի Բեյօղլու թաղամասում պայթյուն է որոտացել, սաստիկ ծխի պատճառով շենքից տարհանվել են բնակիչները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին։ «Բեյօղլուում պայթյուն է որոտացել ստորգետնյա մալուխային կառույցներում։ Փողոցում թանձր ծխի պատճառով շենքից բնակիչներին տարհանում են»,- գրել է աղբյուրը։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Տաթև Ֆռանգյան

