Գերեվարված անձանց՝ դասալիք լինելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց տեսագրության հրապարակումից օրեր անց թեմայի շուրջ քննարկումները ոչ միայն չեն դադարում, այլև նոր թափ են ստանում: Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի տեսագրության հրապարակումից մեկ օր անց փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակեց հատվածներ Խծաբերդում գերեվարված Շիրակցի 62 զինվորներից մի քանիսի ցուցմունքերից: Փաստաբանի տեղեկություններով՝ զինվորներն ամբողջությամբ զինված վիճակում, առանց որևէ փամփուշտ …

