Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում այսօր տնօրենի ընտրություններ էին։ Արդյունքում 3 թեկնածուներից ոչ մեկը տնօրեն չընտրվեց։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօր ևս այս դպրոցում էր։ Ասաց՝ ծնողներից մեկի ահազանգով է եկել, նաև նկատեց՝ սխալ է այդ ժամին՝ դասերին զուգահեռ, տնօրենի ընտրություն անցկացնելը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան

