2020 թվականի տվյալներով Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով: Թրանսփարենսի Ինթերնեշնլի սույն տարվա հունվարին հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթիվը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի հռչակումից ի վեր երկրորդ անգամ է գրանցել զգալի դրական տեղաշարժ՝ 7 միավորով, որի արդյունքում Հայաստանն աշխարհի 180 երկրների շարքում 2019 թ.-ի 77-79-ից հայտնվել է ավելի նվազ կոռումպացվածություն նշանավորող …

