Կառավարության խաղաղության օրակարգը ունի լայն հանրային կոնսենսուս. Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, որ քաղաքացիների և զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ տեսնում է, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։

Լենա Նազարյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակաբար մերժում է հանդիպելու և բոլոր հարցերի պատասխանները ստանալու վերաբերյալ Կառավարության առաջարկները։

«Իրականում, կարծում եմ, շատ բան չի էլ կորցնում, որովհետև ամեն ինչ ժամանակի ընթացքում ասվել է և հիմա էլ ասվում է բավականին բաց և հրապարակային։ Կարծում եմ՝ իրենց էլ պետք է ճիշտ հասկանալ։ Հո չե՞ն կարող սեղանի շուրջ առանց փակագծերի խոսակցությունից հետո դուրս գալ և շարունակել ձևանալ անտեղյակ։ Իսկ այսպես, իբր, անիրազեկ են, հետևաբար անպատասխանատու։ Շատ հարմար կարգավիճակ են ընտրել իրենց համար։ Սա պսևդո ընդդիմության կարգավիճակ է, և երևի պետք է իրենց ընդունենք այդպիսին»,- ասաց Նազարյանը։

Պատգամավորի համար, սակայն, զարմանալի է քաղաքացիական հանրության կեցվածքը.

«Երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ՝ մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց (նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել), և նրանք պահանջներ ունեին Կառավարությանը հասցեագրված։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, պահանջում էին սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, պահանջում էին նորակոչիկներին հեռացնել սահմանից, փոխարենը պայմանագրային զինծառայողներին տանել սահման՝ կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարևոր է։ Եվ, ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, չասացին վճռական և աներկբա պահանջ Կառավարությանը ուղղված, որ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը, գնացեք լուծումների»,- ընդգծեց Նազարյանը։

Պատգամավորը չի ձգտում ձևավորել ընդդիմության և քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց իր համար պարզ է մի բան՝ փաստորեն այս Կառավարությունը, որը առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։

«Սա շատ աննորմալ և տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն հակառակն է լինում, որպես կանոն ավելի առաջադիմական լինում են ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը։ Բայց ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների  հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Եվ ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում եմ իմ աջակցությունը վարչապետին, արտաքին գործերի նախարարին և իր աշխատակազմին և ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- եզրափակեց Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: