Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և լինել մրցունակ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շրջանակում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Երևանի պետական բժշկական …

