Meta-ն հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը զբաղվել է ընդդիմադիրների կիբերլրտեսությամբ, թիրախավորել է նաև հայկական կայքերը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Meta-ն զեկույց է հրապարակել, որը մանրամասնում է սոցիալական մեդիա ընկերության կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ կիբերլրտեսության, համակարգված ոչ իրական վարքագծի և հանրային անվտանգությանը հասցվող այլ վնասների վերացման համար: Զեկույցում տեղ է գտել նաև Ադրբեջանը։

Մասնավորապես, Meydan TV-ն հաղորդում է, որ ընկերությունը բացահայտել է սխեմա, թե ինչպես է Ադրբեջանի ՆԳ նախարարությունը զբաղվում կիբերլրտեսությամբ և համակարգված ոչ իրական վարքագծով: Այս հիբրիդային գործողության առաջնային թիրախներն են եղել լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստներն ու ընդդիմության անդամները և օգտագործել ֆիշինգային մեթոդը։

Ընկերությունը հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը կոտրել է կայքեր հիմնականում Ադրբեջանում, որոշները՝ նաև Հայաստանում, որպեսզի ձեռք բերի թիրախավորված օգտատերերի օգտանուններն ու գաղտնաբառերը։ Նրանք կենտրոնացել են լրատվական կայքերի և սոցիալական մեդիայի տարբեր հարթակների վրա, ներառյալ՝ Facebook-ը, Twitter-ը, LinkedIn-ը, YouTube-ը և VKontakte-ն:

Զեկույցում ասվում է նաև, որ կեղծ և վտանգված էջերն ու հաշիվներն օգտագործվել են «Ադրբեջանում ընդդիմության, ակտիվիստների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ անդամների մասին քննադատական կամ զիջող մեկնաբանություններ» հրապարակելու համար։

Meta-ի զեկույցն այս սխեման դասակարգում է որպես հիբրիդային լրտեսության և համակարգված չարաշահումների արշավի օրինակ:

Էմմա Չոբանյան