Գառնու տաճարի մուտքի մոտ տեղադրված զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են տարածքից․ ԿԳՄՍՆ
Հասարակություն
13.04.2022 | 23:05ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ, համացանցում տեղեկատվություն էր տարածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից քիչ հեռու տեղադրված սպորտային սարքի վերաբերյալ։
Նկատի ունենալով, որ այն աղճատում է հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը ու ընկալելի չէ այդ սարքի տեղադրումը թեկուզեւ հուշարձանի պահպանական գոտուց դուրս, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության նախաձեռնությամբ սպորտային ու հարեւանությամբ տեղադրված զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են տարածքից»։