Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ծրագիրը։ Նախատեսվում է վերակառուցել 32կմ երկարությամբ ճանապարհահատված։ Որոշ մասեր անցնելու են գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներ կառուցվելու են նոր ծրագծով։ Ճանապարհը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։ Ճանապարհը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել։ Նախագծային աշխատանքներն իրականացրել է «Այ …

