Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում․ ԵԱՀԿ առաքելություն

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ առաքելությունն Ուկրաինայում ռազմական հանցագործությունների ապացույցներ է գտել և պատասխանատվության առյուծի բաժինը բարդել է Ռուսաստանի վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առաքելության նախնական զեկույցը, որը կազմվել է ԵԱՀԿ 57 երկրներից 45-ի որոշմամբ՝ չնայած ռուսական կողմի առարկություններին, հրապարակվել է չորեքշաբթի։

Դրանում ասվում է, որ առաքելությունն ի վիճակի չէ գնահատել՝ արդյո՞ք ներխուժումն ինքնին լայնածավալ գործողություն է խաղաղ բնակչության դեմ, սակայն նշում է միջազգային նորմերի բազմիցս փաստագրված խախտումները։

«Դիտավորյալ սպանությունները, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ լրագրողների և տեղական պաշտոնյաների առևանգումները, ամենայն հավանականությամբ, համապատասխանում են այս չափանիշին: Այս ներխուժման շրջանակում կատարված ցանկացած նման բռնի գործողություն հանցագործություն է մարդկության դեմ»,- ասվում է զեկույցում։

Փաստաթղթում նշվում են ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմի խախտումները, սակայն ՌԴ-ի կողմից իրականացված խախտումները, ըստ զեկույցի, ավելի լուրջ են ու մասշտաբային։

ԵԱՀԿ-ն ուսումնասիրել է նաև Մարիուպոլի թատրոնի և ծննդատան ռմբակոծումները։ Առաքելությունը եզրակացրել է, որ ծննդատունն ավերվել է ռուսական ուժերի հարձակման հետևանքով։

«Ուստի այս հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է։ Դրա համար պատասխանատուները ռազմական հանցագործություն են կատարել»,- ասվում է զեկույցում։

Նույնը վերաբերում է նաև թատրոնի ավերմանը, որտեղ Մարիուպոլի հարյուրավոր բնակիչներ թաքնվում էին ռմբապաստարանում, իսկ շենքի երկու կողմում գրված էր «Երեխաներ»։

Էմմա Չոբանյան