Պուտինի հրամանով արգելվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմի մուտքը Արցախ, ասելիք չունե՞ք․ սա վտանգավոր նախադեպ է․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 12:43
Պայմանավորվե՞լ եք Ալիևի հետ, որ ասում եք՝ պատերազմ է լինելու. հարց Ալեն Սիմոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 12:34
Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է միջազգային մրցաշարում
24.03.2026 | 12:32
Թել Ավիվում Իրանի հրթիռային հարվածից 6 մարդ է վիրավորվել
24.03.2026 | 12:24
Սևաստոպոլում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
24.03.2026 | 12:15
Ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատակիցներին
24.03.2026 | 12:10
Ադրբեջանով հնդկաձավար և պարարտանյութ է գալիս ՀՀ // ԱԺ-ն ՍԴ դատավորի հարց է քննարկում. ԼՈՒՐԵՐ
24.03.2026 | 12:06
Դեսպան Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների ներկայացրել է ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
24.03.2026 | 11:58
Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան
24.03.2026 | 11:53
Ծննդկանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.03.2026 | 11:49
ԱՄՆ-ն Իրանի խորհրդարանի խոսնակին դիտարկում է որպես երկրի նոր առաջնորդ. Politico
24.03.2026 | 11:40
ՍԴ դատավորի թեկնածուին չի կարող նման հարց տրվել, եթե նպատակը հունից հանելը կամ պրովոկացիան չէ. Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 11:31
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում
24.03.2026 | 11:22
Ավել-պակասի համար կներեք․ Վլադիմիր Վարդանյանը՝ պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 11:13
Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել ռուսական պարարտանյութեր և հնդկաձավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 11:05
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Պարո՛ն Նորիկյան, օրվա ընթացքում չափազանց շատ քննարկվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում, ուր նա ընդունեց իր մեղավորությունը տարատեսակ հարցերում, ու նաև այն հարցում, որ 2018-19 թվականներին հանրությանը չի ասել, որ «բոլոր հեռու և մոտիկ բարեկամներն ակնկալում են, որ Ադրբեջանին հանձնվեն 7 շրջանները և ՀՀ-ն իջեցնի Արցախի կարգավիճակի համար սահմանած նշաձողը»։ Այս պահին գլխավոր հարց կա, որին թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը պիտի պատասխանեն՝ ընդունո՞ւմ են պատերազմի արդյունքը, որի ժամանակ հազարավոր զոհեր ենք ունեցել, կորցրել 7 տարածքներ, թե՞ չեն ընդունում։ Եթե չենք ընդունում պատերազմի արդյունքը, ինչ պիտի արվի՝ նոր պատերազմի՞ պետք է պատրաստվենք, և արդյո՞ք պատրաստ ենք դրան։

-Շատ կարևոր հարց եք բարձրացնում, որին ես այլ համատեքստում կպատասխանեմ՝ Հայաստանն իր այսօրվա ռեսուրսներով ունի՞ ունակություններ, Արցախի հարց լուծելու ունակություններ, լեգիտիմություն ունի՞, թե՞ չունի։

-Դուք հարցն ավելի կոնկրետացրիք, որի պատասխանը ևս հետաքրքիր կլինի ստանալ բոլոր ուժերից։

-Երբ Հայաստանի օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին արգելում են մտնել Արցախ․․․ Մի քիչ ցինիկ բան ասեմ․ ենթադրենք՝ երեկվա պատգամավորների այցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր լիներ, նրանց պետք է առանձնացնեին, թույլ տային մտնել, բայց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներին թույլ չէի՞ն տալու մտնել Արցախ։ Ակնհայտ է, որ այստեղ խմբակցությունների անուններով չենք առաջնորդվում։ Խաղաղապահ անձնակազմն արգելել է ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին մուտք գործել Արցախի տարածք։

-Ինչպես հնարավոր եղավ հասկանալ՝ Ադրբեջանի ներկայացրած ցուցակի հիման վրա է պատգամավորների մուտքն արգելվել Արցախ։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում այս թեմայով ասաց՝ խաղաղապահները ստուգումներ անցկացնելու իրավունք չունեն։

-Այս հարցն ինձ համար կարևոր է դառնում՝ ՀՀ-ն ընդհանրապես լեգիտիմություն ունի՞, ունա՞կ է Արցախի անունից կամ Արցախի վերաբերյալ բանակցություններ վարել, եթե իր օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն անգամ չեն կարողանում մուտք գործել այդ տարածք։

-Դա ապօրինությո՞ւն է մեր խորհրդարանի պատգամավորների նկատմամբ։

-Իհարկե, այս վտանգավոր նախադեպի հետաքննություն պետք է իրականացվի և բացահայտվեն դրա ճարտարապետները, թե ինչ նպատակ է հետապնդել այդ սադրանքը, ում դեմ է ուղղված եղել, և որն է եղել այդ գործընթացի հիմնական դրդապատճառը։

-ՀՀ ԱԺ պատգամավորներն իրավունք ունեն գնալ Արցախ, ակնհայտորեն՝ նրանց հետ կապված չէ խնդիրը։

-Այո՛, եթե ՔՊ-ի անդամներ լինեին, նրանց պետք է առանձնացնեի՞ն։ Խնդիրը դրա մեջ չէ, դա չի քննարկվում։ Խնդիրը հետևյալն է՝ ինչո՞ւ է արգելվել, ինչ-որ սցենար է խաղարկվել՝ Հայաստանում և Արցախում որևէ քաղաքական պայթյուն առաջացնելու, որը քաղաքական հետևանքներ կունենար։ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը եռման ջուր էր որոշների գլխին։ Դրա բովանդակությունն ինձ հնարավորություն է տալիս արձանագրել, որ «մենք կապ չունենք, ավելին՝ մտահոգված և տարակուսած ենք, այս ի՞նչ եք անում, դուք խախտում եք»։ Հետևաբար՝ խաղաղապահ առաքելության վարքագիծը պետք է հետաքննվի։ Եվ, ի վերջո, իրավական ի՞նչ ակտով են սահմանված խաղաղապահների լիազորությունները։

Տարօրինակ է, որ ԱԺ ընդդիմության առաջնորդները ծպտուն չեն հանում։ Ռոբերտ Քոչարյանը հիվանդ է, բայց գրասենյակ ունի, խոսնակ ունի, իր անունից հնարավոր է՝ հայտարարություն տարածվի, դիրքորոշում հայտնվի։ Խաղաղապահ առաքելությունը ենթարկվում է ՌԴ Գերագույն գլխավոր հրամանատարին։ Պուտինի հրամանով արգելվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մուտքն իրենց հայրենի Արցախ, ասելիք չունե՞ք այս դիպվածի վերաբերյալ։ Այս կարգի «անգլուխ» ընդդիմություն ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան