«Ռուսական ախորժակն» ու Հայաստանի դպրոցները․ ի՞նչ ակնկալել Լավրովի հերթական հայտարարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը Հայաստանում․ նման հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

«Մենք, ի պատասխան Երևանի ցանկության, նպաստում ենք հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացմանը, շահագրգռված ենք, որպեսզի ռուսերենը շարունակի աջակցություն ստանալ մեր բարեկամների կառավարության կողմից։ Պայմանավորվել ենք խորացնել ակադեմիական և ուսանողական փոխանակումը, քննարկել ենք Ռուս-հայկական 8-րդ երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքների ընթացքը»,- ասել է Լավրովը։

Այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, արդյոք, որ հայկական կողմը Ռուսաստանին տվել է որոշակի երաշխիքներ առ այն, որ հանրապետությունում ռուսական դպրոցների թիվը կավելանա։

ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ընդգծելով, որ Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը դեպի Հայաստան։

«Վերջիններիս առանձնահատուկ հետաքրքրում են Հայաստանում երեխաների ռուսալեզու կրթության հնարավորությունները: Հայաստանում կրթական և գործարար համապատասխան միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաև վերլուծելով առկա իրավիճակը՝ առաջարկել ենք Հայաստանի դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվն ըստ պահանջի: Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև օտարերկրյա այլ քաղաքացիների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը երբեք էլ չի թաքցրել նախկին խորհրդային տարածքում իր հավակնությունները, որոնք դրսևորվել են նաև ռուսական դպրոցների թվի ավելացման ձգտումով։

Դեռևս 12 տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում օտարալեզու դպրոցներ բացելու արգելքը վերացնող կառավարության օրենսդրական նախաձեռնության շուրջ։ Ազգային ժողովում օրենսդրական փաթեթը 2010-ի վերջին ընդունվեց: Ու թեև իշխանությունը հավաստիացնում էր, որ ընդամենը մի քանի նոր մասնավոր դպրոցների մասին կարող է խոսք լինել, դեռ այն ժամանակ էլ պարզ էր, որ ռուսական կողմի ակնկալիքները երկարաժամկետ կտրվածքով ավելին են: 2014-ին, օրինակ, «Ռոսիա սեգոդնյա» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել էր, թե ռուսական դպրոցների սակավությունը Հայաստանում, իբր, խոչընդոտ է Ռուսաստանի համար՝ կատարելու դաշնակցին պաշտպանելու իր պարտավորությունը:

«Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնությունը տարիներ շարունակ բողոքի ձայն է բարձրացրել Հայաստանում ռուսական դպրոցների բացման դեմ։ Հիմա նախաձեռնության մասնակիցներից ոմանք կառավարության պաշտոնյաներ են ու պատգամավորներ։

«Մեզ պետք չեն ռուսական դպրոցներ։ Ռուսաստանը հիմա ոչ մի բանի առջև կանգ չի առնում, միայն թե փոխի մեր դպրոցների ներքին բովանդակությունը։ Իրենք տալիս են գումար, որպեսզի իրենց ուզած բովանդակությունը թելադրեն»,- նշում է նախաձեռնության անդամ Գևորգ Գիլանցը։

Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովին, նա մեկ անգամ չէ, որ խոսում է Հայաստանում ռուսերենի ուսուցման թեմայով։ Նախորդ տարվա հոկտեմբերին էլ նա հայտարարել էր, թե Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսերենի դիրքերի ամրապնդման նախաձեռնության նկատմամբ։ Հայաստանում մշակույթի գործիչներից շատերը սա մտահոգիչ են համարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան