Բայրամովը Արաղչիին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվում իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հանդիպմանը «մանրամասն տեղեկատվություն է տրամադրեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա զարգացումների վերաբերյալ»։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ երկկողմ համագործակցությունից բացի՝ քննարկել են տարածաշրջանի մի շարք երկրների հետ եռակողմ համագործակցության ձևաչափերի ընդլայնումը՝ ընդգրկելով ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական նախագծեր։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։

«Մեկ անգամ ևս ընդգծվեց, որ Ադրբեջանն ու Իրանը աջակցում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- հավելել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիպման վերաբերյալ ավելի վաղ հայտնել է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտին, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Արևելյան Զանգեզուրի միջև կապ ապահովող նախագծերին՝ քննարկելով տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման ուղիներն ու մեխանիզմները»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի