Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ-Միսնադին
Քաղաքականություն
08.12.2025 | 14:09
Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ-Միսնադին:
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, ր հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին:
«Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- ասված է հաղորդագրությունում։