Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է ստեղծվել: ԱՊՊԱ-ի թանկացումներից և գնային այլ փոփոխություններից, վարորդները մեքենաներով բողոքի ակցիա են իրականացնում, որպեսզի պատկան մարմինների համար իրենց ձայնը լսելի դառնա: Հավաքվել են մեծաթիվ ոստիկաններ։ Ոստիկանները, ուժ գործադրելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող վարորդներին։ Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները: …

