Մեզ վրա ամեն ինչ էլ շպրտել են. արդյո՞ք կարգելվի փողոցային երաժիշտների գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դհոլահար Հմայակին և ակորդեոնահար Ալեքսանդրին ամեն օր կարող եք տեսնել Հանրապետության հրապարակում։ 6 տարի միասին են նվագում, ասում են՝ ամառ թե ձմեռ՝ կարևոր չէ, նվագում ու երգում են հիմնականում հայրենասիրական երգեր։

«Տեսանք, որ մարդկանց դուր է գալիս, մենք էլ կենդանի ձայնով ենք երգում, նվագում»,- ասում է Հմայակ Շահվերդյանը։

Նրանց երաժշտությունից դժգոհողներ էլ կան․ դա է պատճառը, որ հիմա կլառնետ չեն նվագում․ «Մեզ վրա ամեն ինչ էլ շպրտել են՝ պոմիդոր, սառույց, ինչ ասես։ Մեկ-երկու ընտանիք լազեր են գցում, հայհոյում են, զանգում են վարչություն»։

Երևանի քաղաքապետարանը որոշել է կանոնակարգել փողոցային երաժիշտների գործունեությունը։ Այս մասին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոսեց խորհրդակցություններից մեկի ժամանակ։

«Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում տարբեր երաժշտություններ են՝ «դըխկլը-ցըխկլը», չգիտեմ ինչ»,- նշել էր քաղաքապետը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն իսկ Երևանի ավագանուն լիազորել է կանոնակարգել ոլորտը։ Կսահմանվի Երևանում փողոցային երաժշտության թույլտվության տրամադրման կարգը․ նախագիծը հանրային քննարկման է դրվել։

Երաժիշտները դժգոհ են․ ասում են՝ նույնիսկ ամբողջ օրը նվագելով, երգելով՝ նորմալ գումար չեն վաստակում։

Հայկական էստրադայից մինչև իսպանական ֆլամենկո․ Միքայել Հովհաննիսյանի կիթառի հնչյունները կլսեք քաղաքի տարբեր հատվածներում առավոտյան 11-ից մինչև երեկոյան 9-ը։

«Բնակիչների մի մասը դժգոհում, բողոքում է, մյուս մասն ուրախ է, բայց հիմնականում ուրախ են»,- ասում է կիթառահարը։

18-ամյա երաժիշտը լսել է, որ հանրային վայրերում հնչող երաժշտությունը պիտի կանոնակարգվի։ Մտահոգված է, որ այդ դեպքում չի կարողանա գումար վաստակել։

Քաղաքապետարանը հիմնավորում է, որ փողոցում հնչող տարբեր ոճերի երաժշտությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին։ Հանրապետության հրապարակում մեզ հանդիպած անցորդներին հաճելի է փողոցում հնչող երաժշտությունը, միայն թե ոճն է կարևոր։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor TV-ին հայտնեցին՝ կարգավորման չափանիշները դեռ քննարկման փուլում են։ Մինչ այդ, Երևանի փողոցներում կարող է հնչել ցանկացած երաժշտություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան