Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է երեկ Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին: «Թեև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողը իր փաստահավաք աշխատանքների ընթացքում չի այցելել Արցախ, այնուամենայնիվ ողջունելի է, որ նրա կողմից պատրաստված զեկույցում տարբեր հարցերի, մասնավորապես՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հարցերի ներկայացման համար որպես առաջնային աղբյուր օգտագործվել է …