ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հնարավորությունը՝ ռուսական օդանավակայաններին հարվածելու համար

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ուկրաինային միջին հեռահարության սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, որը կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի օդանավակայաններին։ Այս մասին հայտարարվել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը մի խումբ ռազմական դիտորդների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է VOA-ն։

«Այո՛, մենք կշարունակենք դիտարկել զենքի տեսակները, որոնք պահանջում են ուկրաինացիները՝ մի փոքր ավելի շատ հեռահարություն տալու առումով»,- ասել է Հիքսը ի պատասխան հարցին՝ արդյո՞ք Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել Կիևին այնպիսի զենքի փոխանցումը, որը հնարավորություն կընձեռի Ուկրաինային ՌԴ տարածքում ռազմական օդանավակայաններ խոցել։

Նա, սակայն, հորդորել է զերծ մնալ ժամանակից առաջ ընկնելուց և չի հայտնել սպառազինության տեսակների մասին։

«Քանի դեռ չի հայտարարվել այդ փաթեթների մասին, չէի ցանկանա մեր նախագահի որոշումներից առաջ ընկնել։ Այնուամենայնիվ, մենք այդ փաթեթները շատ արագ ենք առաջ տանում, և կարծում եմ՝ հետագա օրերին ավելի շատ բան կտեսնեք»,- ասել է Հիքսը։

Այդ կապակցությամբ փոխնախարարին հարցրել են՝ արդյո՞ք նրա հայտարարությունները նշանակում են, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ուկրաինային ավելի մեծ հեռահարության զենք մատակարարելու հնարավորությունը, քան մինչ այժմ փոխանցվել է։

«Պատասխանն է՝ այո»,- շեշտել է Հիքսը:

Տաթև Ֆռանգյան