Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակնկալում է ժողովրդի համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ։ «Այո, 2020 թվականի նոյեմբերի 9-ից մեր հասարակությունը պառակտված էր։ Ժողովրդավարական երկրներում հասարակության պառակտվածությունը հաղթահարելու միջոցը ընտրությունն է, որտեղ մարդիկ կարող են արտահայտվել։ Դա է միջոցը, որովհետև ժողովրդավարական հասարակությունում չկա համաձայնության մթնոլորտ, որտեղ բոլորը ամեն ինչի հետ համաձայն լինեն։ Հենց դրանում է ժողովրդավարության …

