Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Արտյուշա Կարապետյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանին և ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի որդուն՝ Արեգ Էլիբեկյանին ու նրանց հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագրերն ու հուշամեդալները, տեղեկացնում են քաղաքապետարանից։ Կարևորելով վաստակաշատ գործիչների ներդրած նշանակալի ավանդը Երևանում արվեստի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու …

