«Ղարաբաղի հարցը 2016-ին դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթից». Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«1998 թվականի իրադարձությունների լետմոտիվն այն էր, որ լևոն Տեր-Պետրոսյանը ընդունելի էր համարում, որ Արցախի հարցը լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ  Քոչարյանը, ԼՂ իշխանությունները ասում էին՝ ոչ, հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով»,- այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն բանակցային թուղթը, որ իմ սեղանին դրված է, վերնագիրը եղել է հետևյալը. «ԼՂ կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»: Այսինքն այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը պարտվողականություն է, 2018-ին բանակցային սեղանին թողել է մի թուղթ, որի վերնագիրը դա է: Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել հանգել է նորից փուլային լուծման, բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան:

Բայց միշտ հաշվի առեք, որ հարց է՝ Ադրբեջանը այս ամեն ինչի հետ համաձայն է, թե ոչ: Ասում են՝ Ղարաբաղի հարցը մենք սենց կլուծեինք, նենց կլուծեինք: Ժողովուրդ ջան, լուծեիք: Նրանք չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ղարաբաի հարցի ամբողջությունը 2018թ. դրությամբ փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր:

Անդրադառնալով 2016-ին բանակցային գործընթացին, Փաշինյանը նշեց. «Համանախագահները հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որի իմաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Հայկական կողմը բնականաբար մերժում է, որից 2 ամիս հետո տեղի է ունենում ապրիլյան պատերազմը:

Դրանից հետո՝ հուլիսին, ներկայացվում է երկրորդ փաթեթը, որտեղ նորից արձանագրվում է, որ Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու:

Օգոսոտոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ ավելանում է նոր բաղադրիչ. ավելանում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ: Սա նշանակում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից:

Այդ հարցը արդեն միջազգային հանրությունը պետք է լուծի և պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Արցախում 1988-ի դրությամբ եղել են ադրբեջանցիներ. իրենց ընկալմամբ հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել առանց ԼՂ ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության: Դա բանակցային փաթեթում կա:  Այդտեղ չի եղել տարբերակ, որը մեզ համար լինի անընդունելի, իսկ Ադրբեջանը ասի՝ այո՛, ինձ  համար ընդունելի է»,- նշեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն այդ մասին ԱԺ ամբիոնից է ասել. «Ինձ ասում են այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին թակարդն ընկաք: Թակարդը ընկնելն այն էր, որ հայտնվում է մի բանակցային փաթեթ, որտեղ Հայաստանից ակնկալվում է, որ արդեն 7 շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին… Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, որի մասին անոնս է արել Սերժ Սարգսյանը այս ամբիոնից: Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականին մենք բանակցություն նույնիսկ սկսած էլ չենք եղել, մենք դեռ այդ պահին բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես. սա է ամբողջ ճշմարտությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: