Երևի սխալ ենք արել, որ բանակում մեր թիմից թեկուզ մի մարդ չենք նշանակել. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018թ. հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական թիմից բանակում ոչ ոք չի նշանակվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը ներկայացնելուց հետո հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմանը։

Փաշինյանը շեշտեց, որ պաշտպանության նախարարը եղել է Դավիթ Տոնոյանը, ով եղել է Սերժ Սարգսյանի կառավարության անդամ` արտակարգ իրավիճակների նախարար։

«Մենք մտածել ենք, որ բանակն, այնուամենայնիվ, մի ուրիշ ընտանիք է, և պետք չէ շատ մտնել ու այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել` վերահաս հասկանալով, որ ամեն պահի վտանգ կա, ու կարող է էսկալացիա լինել»,- ասաց Փաշինյանը։

Այսօր արդեն, ըստ վարչապետի, պարզ է դարձել, որ դա սխալ մոտեցում է եղել։

«Ես առաջին անգամ պատերազմի մեկնարկից մի քանի օր հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր։ Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, ի՞նչ է՝ դժվա՞ր էր սաղավարտ ու զրահաբաճկոն ձեռք բերել»,– ասաց վարչապետը` հավելելով, որ անհրաժեշտ է գնալ մինչև վերջ ու պարզել իրականությունը։

Ինչ վերաբերում է բանակի ներկա վիճակին, Փաշինյանը նշեց, որ այն այսօր ամենադժվարին` տրանսֆորմացիայի փուլում է, քանի որ բարեփոխումները շատ դժվար ճանապարհ են բանակի համար։

«Այս ամենի արդյունքում է, որ ես որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ և հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել։ Բայց մյուս կողմից էլ, անկեղծ ասեմ, շատ վստահ էլ չեմ, որ դա հենց ի սկզբանե էր պետք է անել»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: