«Պետք է իլյուզիաներ չունենանք. Ղարաբաղի խնդրի լուծումը միայն մեզնից չի կախված». Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Մենք պետք է իլյուզիաներ չունենանք, որովհետև Ղարաբաղի հարցի ամենամեծ պրոբլեմներից մեկը ո՞րն է եղել և շարունակում է մնալ, որ դրա լուծման այս կամ այն բանաձևը միայն մեզանից չէ կախված։ Ես ուզում եմ, որ մենք խորը ընկալենք այս նրբությունը»,- ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին։

«Պետականության կշիռը, քաշը, աստիճանը, կայացվածությունն այստեղ է շատ կարևոր, թե քո տեսակետը ինչքանով կարող ես առաջ մղել՝ առանց վնասելու ինքդ քեզ։ Այստեղ շատ կարևոր նրբություններ կան, բայց մենք ի վերջո պետք է սկսենք խոսել այս թեմայով և կարողանանք պատճառահետևանքային կապերը ճիշտ ու հստակ ընդգծել։ Հայեցակարգը հայեցակարգ, բայց այդ հայեցակարգի իրականացումը միայն մեզնից չէ կախված։ Բարդությունը այն է, որ եթե անգամ գնանք ոչ թե պատմական արդարության, այլ պատմական իրողությունների հետևից, այդ պատմական իրողություններն էլ այնպես չէ, որ իրենք ինչ-որ մի կոնկրետ ու տեսանելի տեղ տանում են։ Այդ պրոցեսը պետք է անընդհատ կառավարվի»,- նշեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝  պետք է գտնել ճիշտ բալանսը, որտեղ կարող ենք հանգել ինչ-որ լուծումների։ «Եվ ես կարծում եմ, այո, մեր առաքելությունը դա է՝ գնալ ինչ-որ լուծումների և երկարաժամկետ խաղաղություն ապահովել ՀՀ ու տարածաշրջանի համար։ Բայց դա չի նշանակում, որ կա երաշխիք, որ մենք դա կարող ենք անել, ամենատարբեր պատճառներով դա կարող է չկարողանանք անել։ Օրինակ՝ ի՞նչ պատճառներ կարող են լինել, պատճառ առաջին՝ մեր ժողովուրդը կարող է ասել՝ ոչ, դա մեզ համար ընդունելի չէ։ Պատճառ երկրորդ՝ միջազգային կոնյուկտուրան թույլ չտա, որ դա տեղի ունենա։

Եկեք առերեսվենք իրականությանը և ասենք, որ մեր բոլորի աչքի առաջ աշխարհակարգը փլուզվում է։ Եվ ի՞նչ է լինելու դրա արդյունքում, այստեղ մեզնից կրկնակի ու եռակի ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք այդ փոթորիկը հաղթահարել։ Ամենակարևորն է, որ մարդկանց հետ պետք է լրջագույն հաղորդակցության մեջ լինել: Ես կարծում եմ՝ մենք ունենք այդ հնարավորությունը՝ խոսելու մարդկանց հետ, լսելու մարդկանց և կայացնելու լեգիտիմ որոշումներ՝ որպես լեգիտիմ իշխանություն»,- հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: