Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին, խախտելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Պատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրքական …