Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «սպառնում է խաթարել աշխարհաքաղաքական զսպումների և հավասարակշռության ողջ համակարգը՝ անկանխատեսելի հետևանքներով մարդու իրավունքների համար ամբողջ աշխարհում։ Այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքն արդեն իսկ ազդում է միլիոնավոր մարդկանց իրավունքների վրա այդ երկրում և դրա սահմաններից դուրս, իսկ իրական ռազմական գործողությունների …

