ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Անդրադառնալով հարցին, թե ինչու է այցելության վայր ընտրել Սարդարապատի հուշահամալիրը, Սերժ Սարգսյանը նշեց. «Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների …

