Անժամկետ հացադուլի 16-րդ օրը․ դատապարտյալ Արմեն Բիլյանը պատշաճ բուժօգնություն է ակնկալում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի գործով 25 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանն անժամկետ հացադուլ է հայտարարել․ արդեն 16 օր է՝ նա հացադուլավորների համար նախատեսված խցում է։ Նման ծայրահեղ քայլով դատապարտյալը պահանջում է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել իրեն և տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ իրենք պարբերաբար են դիմում ներկայացրել Արմեն Բիլյանին «Դատապարտյալների հիվանդանոց» կամ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով, սակայն դրանք որևէ հստակ պատասխան և լուծում չեն ստացել։

Այնինչ հակառակն է պնդում Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուժօգնության սպասարկման կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը։ Նրա խոսքով՝ Արմեն Բիլյանին դեռ շաբաթներ առաջ են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Հացադուլավորներն արդարադատության համակարգի զոհերն են՝ իրավիճակը հակիրճ այսպես է բնութագրում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ ավելի վատ է այն, որ հացադուլի միջոցով որևէ արդյունքի չեն էլ հասնում։ Նման դեպքերում սովորաբար իրավապաշտպան կազմակերպություներն են արձագանքում։

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը, ըստ մեղադրանքի, 2016 թվականի հուլիսին կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել է շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ, բացի այդ՝ նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։ Միաժամանակ, հիշյալ հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, զուգորդված պատանդ վերցնելով, հրազենային վիրավորումով՝ դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկել է ծառայողական գործողություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարի Արմեն Բիլյանին արդարացրել էր սպանության մեղադրանքի մասով՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունն այդ hոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղսագրված արարքի կատարմանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 11 ամիս 6 օր ժամկետով։ Սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրող դատախազի բողոքը բավարարել էր մասնակի և բեկանել ու փոփոխել էր Բիլյանի մասով դատավճիռը: Դատարանն Արմեն Բիլյանին մեղավոր էր ճանաչել նաև սպանության համար և պատիժ նշանակել 25 տարի ժամկետով ազատազրկում: Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան