Սահմանազատումն առանց միջնորդի՝ ուղիղ Ադրբեջանի հետ, մեզ համար ևս պետք է ընդունելի լինի. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ երեկ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արգործնախարարների միջև հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցեր:

Թեմայի շուրջ Factor.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշեց. «Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյան – Ալիև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարել աշխատել բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ, նաև ստեղծել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով:

Կարծում եմ՝ արտգործնախարարների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են աշխատանքային հարցեր՝ այդ շրջանակներում: ԱԳՆ-ն այդ մասին տեղեկացրել է պաշտոնական հաղորդագրությամբ, և չեմ կարծում, թե դրանից ավելին հրապարակելը պատեհ է: Հիշեցնենք՝ մենք միշտ թափանցիկ գործելաոճ ենք ունեցել և այդ տրամաբանության շրջանակներում հանրությանը տեղեկացրել ենք մեր քայլերի մասին:

Ես ողջունում եմ այդ հեռախոսազրույցը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև նման ուղիղ կապ վաղուց չի եղել… Սա թույլ է տալիս պրոցեսը տանել դեպի կարգավորում»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը բարդ պրոցես է. «Պետք է ջանքեր գործադրենք, որ դա տեղի ունենա, քանի որ նաև ՀՀ պետական շահերից է բխում այն, որ կունենանք սահմանագծված և սահմանազատված սահմաններ, ինչը հավելյալ անվտանգության երաշխիք է լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: