ԱԺ-ում Արցախի դրոշի տեղադրումը խորհրդանշական ակցիա էր. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այսօր հանդես եկան քաղաքական ակցիայով՝ Արցախի դրոշներ տեղադրեցին Ազգային ժողովում և, բոյկոտելով ԱԺ նիստերը, մեկնեցին Արցախ:

«ԱԺ-ում Արցախի դրոշի տեղադրումը խորհրդանշական ակցիա էր»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Անդրադառնալով այդ ակցիայի վերաբերյալ իշխանական պատգամավորների քննադատություններին՝ Թովմասյանը նշեց. «Այս իշխանությունների մոտ մի բանը շատ լավ է ստացվում՝ դա ընդդիմությանը քննադատելն է: Նրանք իրենց ամբողջ գործիքակազմը կենտրոնացում են, հրահանգ են ստանում և միանգամից «միացման կոճակով» սկսում են ընդդիմությանը թիրախավորել:

Դրոշները տեղադրելու ակցիայի վերաբերյալ քննադատութունների ու անմակարդակ հայտարարությունների դիսկուրսի մեջ չէի ցանկանա մտնել, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք՝ Արցախի պետական խորհրդանիշը մեզ համար, որպես խորհրդանիշ, ընդունելի և ընկալելի՞ է, թե՞ ոչ:

Ինչո՞ւ են վատ զգում Արցախի խորհրդանիշից: Իմ խորին համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները Արցախն ընկալում են որպես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայրենիք և ատում են, ու այդ ատելությունը գեներացնում են հնարավոր բոլոր ճանապարհներով: Մեծ աշխատանք պետք է տանենք նրանց հետ, որպեսզի հասկանան՝ Արցախը բոլորիս հայրենիքն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: