Արտակարգ իրավիճակ Բրուքլինի մետրոյի կայարանում․ կա 13 վիրավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Նյու Յորքում օրվա պիկ ժամին Բրուքլինի մետրոյի կայարանաններից մեկում մի քանի մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Հաղորդվում է նաև ծխի և պայթուցիկի տեսք ունեցող կասկածելի սարքավորումների հայտնաբերման մասին: Գնացքների երթևեկությունը դադարեցվել է, գրում է Israel info-ն։

Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն 13 մարդ։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի վայրում մի քանի չպայթած պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել, սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել։

Ականատեսների վկայությամբ՝ մետրոյի կայարանում հրաձգության հեղինակը կարճահասակ տղամարդ է եղել, միջին կազմվածքով։ Հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի, նրան դեռևս չի հաջողվել հայտնաբերել։ Մի շարք աղբյուրներ էլ հայտնել են, որ հարձակվողները չորսն են եղել։

Գնացքների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է ոստիկանության և անվտանգության ուժերի աշխատանքի համար։ Ոստիկանությունը զգուշացրել է նյույորքցիներին՝ զերծ մնալ միջադեպի վայր մեկնելուց:

Տաթև Ֆռանգյան