Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ արգելելու դեպքին: ՀՀ վարչապետը նշեց, որ տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։ «Ինչու՞ է տարակուսանքի տեղիք տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում …

