Թուրքիայի՝ մրցակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման փորձերը թափ են հավաքելու կարևոր այցերով ու հանդիպումներով դեպի Իսրայել, Եգիպտոս և Սաուդյան Արաբիա։ Այս մասին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Hurriyet-ը։ Չավուշօղլուն պատգամավորներին պատմել է կառավարության ջանքերի մասին՝ կարգավորելու հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիայի …

