Ինչ են պայմանավորվել Միրզոյանը և Բայրամովը. Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ականները խուսափում են հայտնել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած՝ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ հարցեր։ Երևանն ու Բաքուն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին առայժմ չեն հաղորդում:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում չորս ժամ տևած բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին մինչև այս ամսվա վերջ սահմանների դելիմիտացիայի հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծել, ինչպես նաև խաղաղության պայմանագրի բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։

Երեկ տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով զրույցի ընթացքում կողմերը որևէ հարցի շուրջ համաձայնության եկե՞լ են՝ Երևանում իշխանության խորհրդարանական ներկայացուցիչները, մեղմ ասած, խուսափում են այս հարցից:

ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանը թեև հարցադրումներից չի խուսափում, բայց Նիկոլ Փաշինյանի հետ բարեկամական կապեր ունեցող պատգամավորն այս թեմայով ասելիք չունի: Իսկ ահա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին խորհրդարանի շենքում հանդիպել չհաջողվեց: Հանձնաժողովի ներկա անդամներն էլ հայտնում են՝ գործադիր մարմնից մանրամասներ չեն փոխանցել:

Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցի արդյունքների մասին կտրականապես հրաժարվում է խոսել նաև ՔՊ խմբակցության ղեկավարը։ Հայկ Կոնջորյանը մանրամասներ չներկայացնելու միակ պատճառաբանություն նշում է այն, որ չի ցանկանում ԱԳՆ-ից առաջ ընկնել:

Ազգային ժողովի միջանցքներում անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ այս ու այն կողմ շրջող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս ցանկություն չուներ պետության անվտանգությանն առնչվող խնդիրների մասին խոսել: Նա հայտարարեց՝ հարցազրույց չի տալիս, բայց լրագրողներից դժգոհելու ժամանակ ուներ:

ՔՊ-ից միայն Արսեն Թորոսյանն էր այս թեմայի շուրջ պատրաստակամ լրագրողի ընդունել իր աշխատասենյակում, սակայն նա էլ պատեհ չի համարում հրապարակել ավելին, ինչ ասել է ԱԳՆ-ն: Այնուհանդերձ, Թորոսյանը հայտարարում է՝ բարդ է ասել, թե սահմանազատման հարցերով հանձնաժողովը երբ կսկսի գործել:

Մինչ բրյուսելյան պայմանավորվածությունները՝ Փաշինյանն ու Ալիևը դեռ նախորդ տարեվերջին Սոչիում էին դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելու համաձայնություն ձեռք բերել, որը, սակայն, կյանքի չկոչվեց:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն արձանագրում է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունենում և դրա բովանդակության մանրամասները հանրությունից գաղտնի է պահվում:

ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցն ուղիղ հետևանքն է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների, նշում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը: Ըստ նրա՝ արտգործնախարարները երեկվանից մտել են աշխատանքային քննարկման փուլ: Փորձագետը Միրզոյան-Բայրամով հեռախոսազանգը դիվանագիտական դաշտում դրական տեղաշարժ է համարում, որը, ըստ նրա, նվազեցնում է ռազմական դաշտի հավանական շարժը: Քոչինյանի կարծիքով, սակայն, այս բանակցություններն ավարտվելու են հայկական կողմի զիջումներով:

Թե Միրզոյանի և Բայրամովի միջև ստեղծված կապն ի՞նչ արդյունքներ կունենա, Երևանում իշխանության ներկայացուցիչներն ու փորձագիտական շրջանակները չեն շտապում կանխատեսումներ անել: Սակայն փաստենք, որ մինչ այս՝ 2021-ի նոյեմբերից եվրոպական կողմի մասնակցությամբ օպերատիվ կապ ստեղծվեց Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև, բայց նպատակին չծառայեց: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ուժային կառույցների ղեկավարները պետք է այդ կապի միջոցով զսպեին ագրեսիան սահմանին, սակայն վերջին ամիսների իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ ադրբեջանական ոտնձգություններն ինտենսիվորեն շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան