Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Կատարի Պետություն: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակում մասնավորապես նախատեսվում է նախագահ Սարգսյանի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ: Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում:

