Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ. նրանք այժմ Սյունիքում են

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն Արցախի սահմանագծից վերադարձել են Սյունիք՝ այդպես էլ չկարողանալով հասնել Ստեփանակերտ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ընդդիմադիրներին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Ստեփանակերտից 60 կմ հեռավորության վրա գտնվող Աղավնո գյուղի անցակետից առաջ գնալ: Առայժմ չկա պաշտոնական տեղեկություն, թե ինչու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին թույլ չեն տվել հասնել մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ նրանք հանդիպելու էին Արցախի խորհրդարանական ուժերի հետ:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել էր Հայաստանի իշխանություններին:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ում, մինչ ընդդիմադիրների Արցախ մեկնելը, միջադեպ էր տեղի ունեցել: Ընդդիմությունից Սեյրան Օհանյանն ԱԺ դահլիճի ամբիոնին տեղադրել էր Արցախի պետական դրոշը, ինչը հեռացվել էր իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից: ՔՊ-ական պատգամավորը հետո պարզաբանեց, որ Արցախի դրոշը «թեք է» դրված եղել:

Նարեկ Կիրակոսյան