Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Մեկ տարի առաջ այս օրը ներքին դժգոհության բախված ավտոկրատը որոշեց պատերազմ հրահրել խաղաղ հարևանի դեմ։ 44 օրվա ընթացքում ադրբեջանական ուժերն Արցախում թիրախավորել և սպանել են անմեղ խաղաղ բնակիչների, և տեղահանել են տասնյակ հազարավոր մարդկանց։ Պատերազմը հանգեցրել է …