Եթե չարաշահում եղած լինի, բացահայտվելու է. Գրիգորյանը՝ Արցախին տրամադրված օգնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
Բոլորը

«Որքանո՞վ է վերահսկելի, թե ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացված ֆինանսական միջոցներն ինչ արդյունավետությամբ են օգտագործվում»,- ԱԺ այսօրվա նիստում, դիմելով փոխվարչապես Մհեր Գրիգորյանին, այս մասին հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Ավելի քան վստահ եմ, որ դժվար թե մեր կողմից իրականացված միջոցառումները, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց, նպատակից շեղված լինեն»,- պատասխանեց փոխվարչապետը՝ հավելելով, որ շահառուները նույնականացվում են, կան նրանց ցուցակները:

Նա նաև նշեց, որ միջոցառումների իրականացման կարգերն այնպես են կազմակերպվում, որ այդպիսի ռիսկեր չառաջանան:

«Նաև հաշվի առնելով, որ բոլոր միջոցառումներն իրականացվել են անկանխիկ եղանակով, վստահ եմ, որ այդ առումով մտածելու շատ բան չկա, նույնիսկ եթե չարաշահում եղած լինի, բացահայտվելու է, որովհետև ֆինանսների շարժը, հետագիծը, մինչև վերջին շահառուն, երևում է»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: