Մենք ամբողջ ճշմարտությունը մեր ժողովրդին ասել ենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակնկալում է ժողովրդի համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ։

«Այո, 2020 թվականի նոյեմբերի 9-ից մեր հասարակությունը պառակտված էր։ Ժողովրդավարական երկրներում հասարակության պառակտվածությունը հաղթահարելու միջոցը ընտրությունն է, որտեղ մարդիկ կարող են արտահայտվել։ Դա է միջոցը, որովհետև ժողովրդավարական հասարակությունում չկա համաձայնության մթնոլորտ, որտեղ բոլորը ամեն ինչի հետ համաձայն լինեն։ Հենց դրանում է ժողովրդավարության էությունը։ Բայց նաև գալիս են պահեր, երբ ամբողջ հանրությունը կոնսոլիդանում է մի խնդիր լուծելու շուրջ։ Ես այսօր ասացի, որ եթե մեր ժողովուրդը այդ մանդատը մեզ տվել է, ժողովուրդը պետք է համախմբվի հենց խաղաղության օրակարգի շուրջ և խաղաղության օրակարգը առաջ տանող կառավարության շուրջ։ Կարծում եմ, որ ակնհայտ է, որ այդ ճանապարհը այլընտրանք չունի»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ օրակարգի հռչակումը չի նշանակում, որ կկարողանան հաջողության հասնել, որովհետև դրա համար պահանջվում են կրկնակի, եռակի, քառակի ջանքեր։

«Բայց մենք պետք է նաև տեսնենք մարտահրավերները, պետք է մեր պատմությունից էլ դասեր քաղենք, մեր վերջին շրջանի պատմությունից էլ դասեր քաղենք։ Եվ, այո, պետության շահը պետք է դառնա ամեն ինչի առանցքն ու ողնաշարը։ Պատերազմից հետո մի այսպիսի նախադասություն եմ ասել, որ պատերազմը ցույց տվեց հայրենասիրության մեր մոդելի բացերը։ Լավ պետք է, ի վերջո, իրար երեսի նայենք ու ասենք, թե այդ ինչպես է բոլոր հնարավոր ծննդյան և կնունքի արարողությունների ժամանակ հոտնկայս բանակի և զինվորների կենացն ենք խմում, բայց ոչ բոլոր երեխաներն էին մեծ հաճույքով գնում բանակ։ Սրանք թեմաներ են, որոնց պետք է առերեսվենք։ Հայրենասիրության մոդելը, եթե շատ կոպիտ ասեմ, պետք է էվոլյուցիա ապրի և դառնա պետականասիրության մոդել։ Սա է իմ ընկալումը»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ մենք ամբողջ ճշմարտությունը ժողովրդին ասել ենք և ակնկալում ենք, որ տեղի կունենա ժողովրդի համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում: