Ջո Բայդենն առաջին անգամ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը նույնացրել է ցեղասպանության հետ

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը նույնացրել է ցեղասպանության հետ։ Երեքշաբթի՝ ապրիլի 12-ին Այովա նահանգում ելույթի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը, խոսելով գազի գների բարձրացման մասին, նշել է. «Ձեր ընտանեկան բյուջեն, գազը լցնելու ձեր կարողությունը չպետք է կախված լինի աշխարհի մյուս ծայրում գտնվող բռնապետից, որը պատերազմ է հայտարարում և ցեղասպանություն է գործում»:

Ավելի ուշ նա կրկին կրկնել է այս բնորոշումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այո՛, ես դա անվանեցի ցեղասպանություն։ Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Պուտինը փորձում է աշխարհի երեսից ջնջել այն գաղափարը, որ կարելի է ուկրաինացի լինել»,- ելույթից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ աճում են վկայությունները «իսկապես սարսափելի բաների մասին, որոնք ռուսներն արել են Ուկրաինայում, և մենք դեռ շատ ավելին կիմանանք ավերածությունների մասին»։ Բայդենի խոսքով՝ փաստաբանները պետք է հաստատեն՝ արդյո՞ք ՌԴ զինվորականների գործողությունները միջազգային չափանիշներով ցեղասպանություն է, սակայն իր համար դա անկասակած է։

Ջո Բայդենի խոսքերը ողջունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ճշմարիտ խոսքեր իսկական առաջնորդից։ Կարևոր է իրերն իրենց անուններով կոչել՝ չարին դիմակայելու համար: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ ցուցաբերած օգնության համար և ավելի ծանր սպառազինության շտապ կարիք ունենք՝ դադարեցնելու ՌԴ-ի հետագա վայրագությունները»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Տաթև Ֆռանգյան