Մակրոնը հրաժարվել է ՌԴ-ին մեղադրել ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության մեջ

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում անվանել է խելագարություն և կոչ է արել հետաքննել ռազմական հանցագործությունները, սակայն հրաժարվել է Բայդենի օրինակով Պուտինին մեղադրել ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես զգույշ կլինեի տերմինների առումով»,- ասել է Մակրոնը, իսկ լրագրողի հստակեցնող հարցին, թե ինչո՞ւ, պատասխանել է․ «Քանի որ նրանք եղբայրական ժողովուրդներ են՝ ռուսներն ու ուկրաինացիները»։

«Ես ամեն ինչ անում եմ խաղաղությունը վերադարձնելու համար։ Վստահ չեմ, որ բանավոր էսկալացիան կօգնի դրան»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ առաջիկա օրերին պատրաստվում է կրկին զանգահարել և՛ Զելենսկիին, և՛ Պուտինին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը նույնացրել է ցեղասպանության հետ։ Երեքշաբթի՝ ապրիլի 12-ին Այովա նահանգում ելույթի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը, խոսելով գազի գների բարձրացման մասին, նշել է. «Ձեր ընտանեկան բյուջեն, գազը լցնելու ձեր կարողությունը չպետք է կախված լինի աշխարհի մյուս ծայրում գտնվող բռնապետից, որը պատերազմ է հայտարարում և ցեղասպանություն է գործում»:

Տաթև Ֆռանգյան