Աքարը դրական է գնահատել ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռբերման շուրջ գործընթացը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման հարցին, փոխանցում է TRT Haber-ը։

Պատասխանելով F-16-երի գնման իրավիճակի շուրջ հարցին՝ Աքարն ասել է, որ Թուրքիային անհրաժեշտ է 70 F-16, սակայն ունեցածներն էլ պետք է արդիականացվեն։

«Դրա հետ կապված գործընթացը սկսել ենք «Օտարերկրյա ռազմական վաճառքի» շրջանակում, այն համակարգվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության ու Պետքարտուղարության հետ»,- ասել է Աքարը։

Խոսելով ԱՄՆ Պետքարտուղարության կողմից Կոնգրեսին ուղղված նամակի մասին՝ Հուլուսի Աքարը նշել է․ «Նամակում կան որոշ դրական տարրեր, սակայն պետք է զգույշ լինել։ Սա երկար գործընթաց է, մենք հուսով ենք, որ այն դրական արդյունք կտա»։

Հավելենք, որ Կոնգրեսին ուղղված ԱՄՆ Պետքարտուղարության նամակում ասվում էր, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին և կծառայի ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։

ԱՄՆ-ը, հիշեցնենք, պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ՝ ռուսական C-400 համակարգերի գնումից հետո։

Էմմա Չոբանյան