Չինաստանում COVID-ի տարածման դեմ սահմանափակումները կարող են կաթվածահար անել համաշխարհային մատակարարումների շղթան

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

COVID-19-ի տարածումը դադարեցնելու՝ Չինաստանի մրցավազքն արգելափակում է մայրուղիներն ու նավահանգիստները, կանգնեցնում է աշխատողներին և փակում անթիվ գործարաններ․ խափանումներ, որոնք ալիք են բարձրացնում ապրանքների մատակարարման համաշխարհային շղթայում՝ սկսած էլեկտրական մեքենաներից մինչև iPhone-ներ:

Մինչ որոշ գործարանների սեփականատերեր փորձում են դուրս գալ իրավիճակից «փակ հանգույցի» միջոցով՝ աշխատակիցներին պահելով ներսում մեկուսացված, որոշներն էլ ասում են, որ COVID-19-ի սահմանափակումները գնալով ավելի են դժվարացնում նյութերի և առաքվող ապրանքների հայթայթումը։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Foxconn Interconnect Technology (6088.HK) ընկերությունը, որն արտադրում է տվյալների փոխանցման սարքավորումներ և միակցիչներ, գործարանը «փակ հանգույցով» բաց է պահել Կունշանում, որը սահմանակից է Շանհային, սակայն կարողանում է աշխատել հզորության միայն 60%-ով։

Չորեքշաբթի Թայվանի ավելի քան 30 ընկերություններ, որոնցից շատերը էլեկտրոնիկայի մասեր են արտադրում, հայտնել են, որ Արևելյան Չինաստանում COVID-19-ի դեմ ուղղված միջոցառումները ստիպել են իրենց դադարեցնել արտադրությունը առնվազն մինչև հաջորդ շաբաթ:
Դրանից մեկ օր առաջ էլ գերմանական Bosch հսկան հայտարարել էր, որ դադարեցրել է արդյունահանումը Շանհայի և Չանչունի մասնաճյուղերում, միաժամանակ, երկու այլ գործարաններ անցել են «փակ հանգույցով» աշխատանքի: Օտարերկրյա բիզնես խմբերը հատկապես բարձրաձայնել են իրենց մտահոգությունների մասին, ընդ որում՝ Չինաստանի Եվրոպական առևտրի պալատն անցյալ շաբաթ նամակ է ուղարկել կառավարությանը՝ նշելով, որ երկրում գերմանական ընկերությունների մոտ կեսը մատակարարման շղթայի խնդիրներ ունի:

Չինաստանը փորձել է մեղմել սահմանափակումների ազդեցությունը՝ նավահանգիստներն ու օդանավակայանները բաց պահելով և խրախուսելով «փակ հանգույցով» գործարանների աշխատանքը: Սակայն Շանհայից՝ աշխարհի ամենածանրաբեռնված կոնտեյներային նավահանգստից և մերձակա Չժուշանից սպասող բեռնարկղային նավերի թիվը ապրիլի սկզբից ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 118-ի՝ գրեթե երեք անգամ ավելի շատ, քան մեկ տարի առաջ էր, ցույց են տվել Refinitiv-ի տվյալները:

Տաթև Ֆռանգյան